Հայ
Առաջնորդող
Ի՞նչպէս Կարելի Է Չսիրել Հոլիուտը. Ես Սիրում Եմ Հոլիուտը
Մայիս 19 , 2020 , 21:02
Ի՞նչպէս Կարելի Է Չսիրել Հոլիուտը.  Ես Սիրում Եմ Հոլիուտը

… Առաւօտեան ժամը 6-ն է: Երկու ժամ է ոտքի վրայ եմ: Փորձում եմ կրկին անկողին մտնել` լրացնելու հա­մար պարտադիր քնի այն վեց ժամը, որ բժիշկը մշտապէս յիշեց­նում է ինձ:

   - Քուն եւ քայլել.- սա է այսօր առողջութեան բանա­լին,- ասում է նա,- իսկ առողջ քուն բերողը քայլելն է:

   Այս ասողը UCLA հիւանդանոցի  փրոֆեսոր Դիւ­րա­­­զոն է, որ մշտապէս, 12 տարի անընդմէջ, իր հսկո­ղու­թեան տակ է պա­հում իմ առողջական վիճակը:

  - Դէ լա~ւ Հենրիկ,- ասում եմ ինքս ինձ,- շարժուիր, գնա, քայլիր, միեւնոյնն է` քունդ չի տանում: Լոյսը դեռ չի բացուել: Այսօր արեւ չի լինելու,- ասել են լու­րե­րում:

   Լուսաբացն արդէն իր թեւերն է փռում հորիզոնի վրայ: Երկինքն ամպոտ է, թւում է, թէ ուր որ է այն կը պատռուի ու անձրեւ կը տեղայ:

   Մեր տնից մինչեւ Սանթա Մոնիքա, ոտքով քայլե­լու պարագային, կարելի է տասը րոպէում հասնել: Սանթա Մոնիքա չհասած` մի Մաքտոնալտ կայ: Հեռ­ուից տեսնում եմ երկու կանանց,- հայեր են,- մտա­ծում եմ ես,- բայց ի՞նչ են անում այստեղ, այս ժամին: Որքան մօտենում եմ նրանց`աւելի եմ համոզւում, որ հայեր են: Ինձ տեսնելիս, նրանք փոքր-ինչ շփոթւում են, սակայն ես  փորձում եմ դուրս հանել նրանց այդ նեղ վիճակից.

   - Աղջիկնե~ր…, բարի լո~յս… էս ո՞ւր, այս ժամին,ո՞ւր էք գնում:

   - Էս ժամին ո՞ւր կը գնան պարոն, աշխատանքի…

   - Բայց ինչո՞ւ այդպէս կոպիտ աղջիկս…

   - Դէ~, զահլա չունեմ հա~…,- ասաց ու ուղիղ նայեց աչքերիս մէջ, եւ, հաւանաբար, տեղը բերելով թէ ով է իր առջեւ կանգնած`մէկ վայրկեան քարացաւ կար­ծես ու բառերն իրար խառնելով կմկմաց.

   - Վա~յ…, քոռանամ ես, էդ դուք է՞ք մայսթրօ, պա­րոն Անասեան…, հազար ներողութիւն, էս ինչ ան­հար­մար բան ստացուեց: Մենք շատ սիրում ենք ձեզ. լսում, կարդում ենք ձեր գործերը, դիտում ենք ձեր ելոյթները հեռատեսիլով: Խնդրում եմ չնեղանաք, որով­հետեւ, յաճախ են օտարները այս ժամին միայ­նակ կանանց տեսնելով անհանգստացնում մեզ:  Դո՞ւք  ինչ էք անում էս ժամին, էն էլ փողոցում:

   - Ես քայլում եմ, բժշկի թելադրութեամբ, եւ սիրում եմ քայլել ոչ բանուկ ժամերին: Դու ասացիր, որ աշխատանքի էք գնում, այս ժամի՞ն:

   - Այո, մենք աշխատում ենք Տաունթաունում, ոս­կեր­չական ընկերութիւնում եւ սպասում ենք, որ մեր պոսը գայ ու մեզ տանի: Շտապ պատուէր ունի, դրա համար էլ վաղ ենք գնում, օրը 14 ժամ աշխատում ենք, չենք դժգոհում, երանի միշտ այսքան գործ ունե­նայ:

   Քիչ անց, քոսմիքական արագութեամբ փողոցն ի վար սուրում է մի կոտրած-թափած մեքենայ ու կանգնում մեր կանանց կողքին: Քաղաքավարու­թիւ­նից դրդուած, օդում ձեռքով հրաժեշտ տալով  հեռա­նում եմ: Մի քանի քայլ անելուց յետոյ, շրջւում եմ` տեսնելու համար, թէ ինչ է կատարւում: Զգացւում է, որ երկխօսութիւն է տեղի ունենում կանանց եւ վա­րոր­դի միջեւ: Ինչպէս երեւաց, երկխօսութիւնը արդ­իւնք չտուեց: Մեքենան հեռացաւ…

   Արդէն Սանթա Մոնիքա պողոտայի վրայ եմ:

   Մօտենում եմ, ականջը խօսի, Յարութիւն Երէցեա­նի նախկինում` Ապրիլ գրատանը, որն այժմ վարսա­հար­դարի սրահ է: Միտքս թռչում է դէպի յետ, աւելի քան երեսուն տարի, երբ այդ գրատուն-տպարանում շարւում էր հայրիկիս` մեծանուն պատմաբան, մա­տե­նագէտ Յակոբ Անասեանի ստուարածաւալ, հաս­տափոր «Մանր երկեր» անուա­նումով գիտական նիւթերի 1200 էջանոց, երեք քիլոկրամանոց գիրքը:

   - Հենրիկ ջան, մայսթրօ, հաճի~ս,, հայրիկիդ ըսէ, որ արագացնէ սրբագրութիւն­ները…, ծօ~ խենթենամ պիտի, քանի՞ անգամ սրբագրել կ՚ըլլայ: Աս չորրորդ սրբագրու­թիւնն է, որ հայրիկդ կ՚ընէ,- նեղսրտած ասում էր Յարութիւնը:

   - Ճիշդ կ՚ըսէ կոր Հենրիկ, մեր գործերը կը կաղան հօրդ գիրքին պատճառաւ,- աւելացնում է իր կեանքի վերջալոյսին սպասող Յարութիւնի եղբայր Նուպարը:

   Այս ամէնը լսելուց յետոյ խօսքը իմն էր.

   - Տղա~ք, գիտեմ, հայրիկս քանի մը անգամ կը սրբագրէ, շատ բծախնդիր է եւ մէկու մը չի վստահիր: Սըր-բա-գրել,- հայրիկիս պարագային կը նշանակէ տա­ռեր եւ կէտադրական նշաններ շտկել, այդպէ՞ս է,- այո՜,- ասացին եղբայրները միաբերան, -ուրեմն,- շարունակեցի ես,- իսկ բառ, միտք կամ նախադա­սութիւն երբեւէ փոխա՞ծ է հայրիկս:

   - Ո՜չ, բնաւ…

   - Էհ, ուրեմն`տառասխալնեը եւ կէտադրական նշան­ներն է, որ կը շտկէ, իսկ այդ սխալներն ալ, պա­րոն Նուպար, նիւթը շարողին մեղքն է:

   Մինչեւ վերջերս, Ապրիլ գրատան հարեւանու­թեամբ մի փոքրիկ թատրոն կար: Հիմա շարժում չկայ այդ մայթին, բայց…, բայց` այս ի՞նչ է…, երեք, գրե­­թէ ամբողջովին մերկ ջահել աղջիկներ ինձ նշան են անում, որ իրենց մօտենամ: Ուղղութիւնս փոխելն ու գրեթէ վազելը մէկ եղաւ: Ի՞նչ իմանաս, այդ ամայի տեղում, շէնքի ետնամասում ինչե~ր չեն կարող լի­նել, դէ~, ես էլ…մենակ եւ, եւ` երեք աղջիկ, պատ­կե­րացնո՞ւմ էք...

   Ես 42 տարի է, որ ապրում եմ Հոլիուտում, բայց նման տեսարանի չեմ հանդիպել:

   Ինչեւէ. շարունակում եմ քայլել Սանթա Մոնիքա պողոտայով դէպի Արեւելք: Այս շրջանը, աւելի ճիշդ Ուեստերնից սկսեալ դէպի Արեւելք`Հոլիուտի երկ­րորդ կարգի թաղամասն է, ուր, հիմնականում ապ­րում են հայերն ու մեքսիկացիները, առաւել` Հարա­ւային Ամերիկայի սպանախօս երկրներից արտա­գաղ­թածները, որոնք ոչնչով չեն տարբերւում մեքսի­կացիներից, որի պատճառով էլ` հայի համար բոլորն էլ դիտւում են որպէս մեքսիկացիներ:

    Վերջին տարիներին մեր կողմերում են հաստատ­ուել Դեղին ցեղի օրէ-օր աճող մեծահարուստ ներկայ­ացուցիչները, հիմնակա­նում`չինացիներ, կորեացի­ներ, վիետնամ­ցի­­ներ, որոնք, Լոս Անջելեսի Հարաւից սկսեալ, կանխիկ դրա­մով «գրաւում» են ամէն ինչ` շէնքեր, տներ, պիզնես­ներ, առեւ­տրային խոշոր ընկե­րու­թիւններ: Այժմ արդէն հասել են Սանթա Մոնիքա պողոտայ:  

   Ինձ համար հետաքրքիր էր տեսնել, թէ առաւօտ­եան այդ կանուխ ժամին ովքեր են քայլում մայթերով եւ ո՞վ` ուր է շտապում:

   Ահա հասել եմ Նորմանտի փողոցի անկիւնը, մար­դա­շատ, հայաշատ, հայկական խանութներով, բժշ­կա­կան   եւ  այլ   կարգի  հաստատութիւններով   հա­րուստ  մի վայր:

    Հանրակառքի (Bus) կանգառն է: Մեծաթիւ սպա­սող­­ներ, բոլորն էլ անխտիր` սպանախօս ազգերից: Բոլորն էլ հանդարտ, խաղաղ, շատերն էլ զրոյցի բռնու­ած: Ճարպիկ մի կին, մարքէթի սայլակը վեր է ածել շարժական «սրճարանի» եւ այդ ցուրտ եղա­նակին տաք սուրճ եւ խմորեղէն է վաճառում:

   Եւ, որովհետեւ այդ ժամին փողոցի վրայ եղող սրճարանները փակ են, շարժուն «սրճարանի» առեւ­տուրը եռում է: Հանրակառքն արդէն եկել է, բայց ոչ ոք չի շտապում վեր բարձրանալ: Սեւամորթ վարոր­դըն էլ պահանջուած վայրկեաններից աւելի երկար է սպասում, որպէսզի մարդիկ կարողանան սուրճ գնել ու նոր բարձրանալ հանրակառք, թէեւ, ինչպէս բոլորը, նա էլ գիտի, որ սուրճ եւ ուտելիք չի կարելի վայելել հանրակառքի մէջ:

   Երկար եմ կանգնած մնում` դիտելու համար չա­փա­զանց գրաւիչ, մարդկային բնականոն յարաբե­րու­թիւնների բովում երեւացող բարի, դիմացինի հանդէպ բարի կամեցող, օգնող ու հասնող մարդուն: Ապշում ու զարմանում եմ, թէ այստեղ որքա~ն բա­րեացակամ են մարդիկ, մէկը միւսին յարգող, մէկը միւսին զիջող: Դժուար չէր կռահել, որ ամէն օր է նոյն պատկերն այստեղ եւ որ շատերը գիտեն միմեանց ու նոյն ժամին են գնում աշխատանքի:

   Այս ամէնը դեռ ոչի~նչ…, քիչ անց հանրակառքի ետին է կանգնում ոստիկանի մեքենան,- Աստուած իմ,- վախուորած մտածում եմ ես, յանկարծ ոստի­կանը չքանդի՞ մարդկային անկեղծ ու ջերմ միաձոյլ շաղախով կառուցուած այս հրաշալի կառոյցը: Բայց ո~չ…, այդ միայն թւում էր, որ ոստիկանը կը գայ ու կ՚արգելի «սրճարանի» տիրուհուն առեւտուր անել մայթին:

   Ոստիկանը դուրս էլ չի գալիս մեքենայից ու մի քանի րոպէ անց, տեսնելով, որ ամէն ինչ խաղաղ է` արագօրէն հեռանում է:

   Յստակ է,- օրէնքի պահապանը շրջանցեց օրէնքը, եւ ոչ միայն նա, այլեւ գործողութեան բոլոր հերոսնե­րն են խախտել օրէնքը: Ամենամեծ «մեղաւորը» ոս­տի­կանն է, որին դու հերոսացնում ես, հերոսաց­նում` նրա  մարդկային մաքուր նկարագրի համար: Նախ ՄԱՐԴ, յետոյ` օրէնք: Ոստիկանը հասկանում է  հասարակ մարդկանց, գործաւորի վիճակը, որոնք հանապազօրեայ հացի սիրոյն, պարտա­ւորուած են առաւօտ կանուխ մեկնել իրենց գործատեղիները:

   Երբ օրն ամբողջովին կը բացուի, սրճատէրն իր սայլակն ու փասա-փուսէն հաւաքած կը հեռանայ` յաջորդ օրը դարձեալ նոյն տեղում սպասարկելու համար հանրակառքի սպասող աշխատաւոր ուղե­ւոր­ներին:

   Շարունակում եմ քայլել, անցել եմ արդէն մի քանի հայկական խանութների կողքով: Բոլորն էլ փակ են, միայն French bakery-ն է բաց, որ վերջերս է բացուել: Անունն է ֆրանսիական, բայց ոչ մի ֆրանսիական խմորեղէն չկայ, պակէթն էլ (ֆրանսիական չափա­զանց յայտնի հացատեսակ) Աստուած պակէթ հա­մա­րի:

   Նոյն մայթի վրայ, Էջմոնտ պողոտայ չհասած, մի Կաթողիկէ եկեղեցի կայ:

   - Հենրիկ,- ասում եմ ինքս ինձ,- մտիր եկեղեցի, եթէ այն բաց է, աղօթքդ արա, առողջութիւն մաղթիր ինքդ քեզ, հարազատներիդ, Աստուած քո ձայնը կը լսի, մի մոմ էլ վառիր Հայաստանի բարօրութեան եւ անվտանգութեան սիրոյն: Եկեղեցին` եկեղեցի է, բաւ է, որ քրիստոնէական լինի:

   Ժամը եօթն է, մէկ ժամ է անցել տնից դուրս գալուց յետոյ: Մտնում եմ եկեղեցի, խաչակնքում ու միանում այդ ժամին այնտեղ գտնուող 40-50 հաւատա­ցեալ­ներին: Սկսւում է առաւօտեան աղօթքն ու ժամեր­գու­թիւնը: Շուրջիններիս նայելով, ես էլ եմ մի քանի անգամ խաչակնքում

   Անշուշտ, քարոզչի խօսքերից ոչինչ չեմ հասկա­նում, բայց միջավայրն ու հաւատա­ցեալների լրջու­թիւնը խորը ակնածանք են  առաջացնում իմ հոգում: Մի տաս րոպէ նստելուց յետոյ, դուրս եմ գալիս եկեղեցուց ու մուտքին, իմ էլեկտրական մոմն եմ վառում մի կոճակի սեղմումով ու խաղաղ հոգով շարունակում ճանապարհս` այս անգամ հետընթաց ուղղութեամբ` դիմացի մայթից:

   Փողոցն արդէն աշխուժացել է: Կամաց-կամաց մար­­­դիկ շատանում են մայթերին: Հեծանուորդները` նոյնպէս:

    Հանկարծ տեսնում եմ մի տղամարդու, որը միանգամայն անթոյլատրելի տեղից, դիմացի մայթից վազելով գալիս է դէպի ինձ: Ծանօթ դէմք է, բայց տեղը չեմ բերում:

   - Հենրի~կ, եղբայր…, ես եմ Վահագը, չես յիշո՞ւմ,- ասում է նա:

   - Իսկապէս չեմ յիշում, դա դեռ ոչի~նչ…, ինչո՞ւ ես կարգ խանգարում` դիմացի մայթից այս մայթը գալու համար, չէ՞ որ վտանգաւոր է:

   - Ախր քառասուն տարի է քեզ չեմ տեսել եւ երբեք առիթ չի եղել շնորհակալութիւն յայտնել քեզ` քո մարդկային վերաբերմունքի համար:

   - Կարիք կա՞ր դրա համար վտանգի ենթարկել քեզ, ինչի՞ համար է քո շնորհա­կալութիւնը, ես ոչինչ չեմ յիշում:

   - Խօսքս քառասուն տարուայ պատմութեան մասին է: Մենք նոր էինք  եկել Պարսկաստանից ու փաստա­թըղթեր էինք լրացնելու Գրին քարտ ստանալու համար: Իմ ընկերոջ` Անդրանիկի միջնորդութեամբ դու լրացրիր մեր բազմանդամ ընտանիքի թղթերը եւ ոչ մի վարձատրութիւն չուզեցիր քո աշխատանքի համար:

   - Հա~…, այո~, Անդրանիկի անունը, որ տուիր` յիշեցի: Այն տարիներին ծանօթներին օգնում էի նման հարցերում, թէեւ շատ քիչ անգլերէն գիտէի…, Էս ո՞ւր ես շտապում էս ժամին:

   - Աւտոպուսին եմ ուզում հասնել: Ես եմ բացում խանութը: Հենրիկ ջան, ի՞նչ կը լինի, հեռախօսիդ համարը տուր: Օրերը ցրտում են, մի օր խաշի եմ հրաւիրելու ձեզ:

   - Կը տամ համարը, մինչ այդ ասա խնդրեմ, դու` պարսկահայ, ի՞նչպէս ես մաքուր հայերէնով խօսում.

   - Ասեմ, պարոն Անասեան, նախ, կինս` Հայաս­տան­ի ծնունդ է ու մասնագիտու­թեամբ էլ` լրագրող, եւ յետոյ, իմ բոլոր գործաւորները հայաստանցի են: Նրանցից էլ  սովորեցի իրենց պէս խօսել:  Քառասուն տարի է  անցել,  քիչ չէ,- փիլիսոփայում է բա-

րե­կամս:

     Թելադրում  եմ  հեռախօսիս  համարը,  ու  մինչեւ օրս «սպասում»  Վահա­գի  հեռա­ձայ­նին…:

   Վահագն ինձ յիշեցնել տուեց 40 տարուայ վաղե­մու­թիւն ունեցող կառավարական հինարկների հետ կապուած մի քանի ուսանելի հետաքրքիր մանրա­մաս­ներ: Ահա դրանցից մէկը:

  Ամերիկա ոտք դնելու առաջին շաբաթում իսկ, մեր ընտանիքը հրա­ժարուեց կառա­վարական նպաստ ստանալ եր­կու փոքրահասակ երեխաների համար:  Ես եւ Մարիե­տան բաւական ցածր աշխատաժամով անմիջապէս աշխատանքի տեղաւոր­ուե­ցինք:

      Հինգ-վեց ամիս անց, Լոս Անճելըսի Գաղթա­կա­նական Գրասենեակից (Immigration Office) մի փար­թամ պահարան ստացանք, որից յայտնի դարձաւ, որ օրինապահ ապ­­րե­լակեր­պի եւ կառավարական ն­պաստ ստացած չլինելու համար, մեր ընտա­նի­քի բոլոր անդամներին թոյլատրուած է  լրացնել  համա­պա­տասխան թղթերը եւ դիմել գրասենեակ` Կանաչ քարտ ստանալու համար:

   Դժուարանում եմ նկարագրել այն ուրախութիւնն ու խանդավառութիւնը, որ տիրեց մեր` մէկ սենեա­կանոց բնակարանում, որի մէջ կար տափակ, ճեր­մակ գոյնի դաշնամուր, որ գնել էինք իմ կազմա­կերպած առաջին համերգի եկամուտով (Հոկտ. 5, 1978, Breakfast Club, Riversid Dr., L.A.): Այդ համերգը կայացաւ, որքան էլ տարօրինակ հնչի, մեր` Լոս Անջելէս հաստատուելուց երկուսեւկէս ամիս անց: Համերգի մենակատարներն էին քանոնահար Արա Սեւանեանը, Յարութ Բամբուկչեանը եւ Մարիեթա Անասեանը:

    … Նայում եմ իւրաքանչիւր անձի համար մի քանի թերթից բաղկացած հարցարանը.- ինչպէս բոլորը, ես էլ պիտի դիմեմ փաստաբանական գրասենեակ: Ես դեռ այդ ուժը չունեմ…: - Հենրիկ, ախպերս, փորձիր դու լրացնել,- մտորում եմ ես,- կ՚անցնի` կ՚անցնի, չէ` այդ դէպքում կը դիմենք փաստաբանի:

   Ինչեւէ, մեծ դժուարութեամբ ինձ յաջողուեց լրաց­նել Գրին քարտի հարցարանները: Յաջորդ առաւօ­տեան, ժամը 6-ին  իջայ Տաունթաուն: Գաղ­թա­կա­նա­­կան գրասենեա­կում երկար սպասեցի: Վեր­­ջա­պէս բարձրախօսը յայտարարեց իմ թիւն ու պատու­հանի համարը:

   «Բարի լոյս» եմ ասում ապակու ետեւում նստած բարետես կնոջը, վերջինս բարի ժպիտով պատաս­խա­նում է իմ ողջոյնին եւ հարցնում.

   - Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել պարոն:

   - Ես…, ես բերել եմ իմ ընտանիքի անդամների հարցաթերթիկները` քրին քարտ ստանալու համար:

   - Դուք մենա՞կ էք, ո՞ւր է ձեր փաստաբանը:

   - Ես փաստաբան չունեմ, ինքս եմ լրացրել հարցա­թերթիկները, հնարաւոր է, որ սխալներ լինեն, կը ներէք դրա համար:

   - Ե՞րբ էք ժամանել Միացեալ Նահանգներ:

   - Վեց ամիս առաջ:

   - Դուք նամակ ստացե՞լ էք…

   - Այո՜, տիկին:

   - Խնդրեմ ցոյց տուէք այդ նամակը:

   Տիկինը ուշադրութեամբ ընթերցեց նամակը եւ`

   - Ես մի քանի րոպէից կը վերադառնամ,- ասաց նա,- սպասէք սրա­հում, ես ձեզ կը կանչեմ:

   Սպասումի տանջալից վայրկեաններ:

   - Մի 15-20 րոպէ անց` Պարոն Անասեան, խնդրում եմ մօտենալ 18-րդ պատուհանին, -ծանօթ, հաճելի ձայնն է.

   - Դուք հիմնականում ամէն ինչ ճիշդ էք լրացրել, միայն մէկ-երկու տեղ այսպէս պիտի գրէք,- ասաց նա ու ցոյց տուեց ճիշդ ձեւը:

   - Յաջորդ անգամին  այդպէս կ՚անեմ, կը ներէք, թէեւ դրա կա­րի­քը չի լինի:

   - Ո~չ, ինչո՞ւ…, դուք կ՚օգնէք ուրիշների, մտերիմ­ներին, բարեկամներին,  ինչո՞ւ պիտի ահագին դրամ վճարէք փաստաբաններին, երբ ինքներդ կարող էք ձեր հարցերը լուծել: Իսկ հիմա ազատ էք, կարող էք գնալ: Մէկ-երկու ամսուայ ընթացքին կ՚ստանաք ձեր քարտերը:

    Իսկապէս, մէկ ամիս յետոյ եկան մեր Կանաչ քար­տերը, այժմ հերթն եկաւ քաղաքացիութիւն ստանա­լու:

  … Նախկինում շատ աւելի հայ ընտանիքներ էին ապրում Հոլիուտում: Տարիների ընթացքում, ում ձեռ­քը «գրպանին հասաւ»` թողեց Հոլիուտը եւ հաս­տատուեց Գլենդէլում, Պըրպանքում եւ այլ` իբր հան­գստաւէտ վայրերում:

   - Չէ՜, ո՜չ, ես չգնացի, թէեւ կարող էի գնալ: Ես սիրում եմ Հոլիուտը: Սիրում եմ աղմկոտ, շարժուն քաղաք: Մենք Հոլիուտցիներս շատ չենք սիրում Գլենդէլ գնալ, եւ, եթէ գնում էլ`միայն մշակութային ձեռնարկներին ներկայ լինելու եւ մէկ էլ բարեկամ­ներին, ընկերներին այցելելու համար:

   … Արդէն յոգնել եմ քայլելուց: Բայց հոգիս խաղաղ է: Բազմաթիւ մանր-մունր երեւոյթների բովում կր­կին համոզուեցի, թէ որքա~ն քիչ բան է պէտք, որ­պէսզի մարդ ուրախ եւ երջանիկ զգայ իրեն:

 

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

Լրահոս - 06 Յունիս 2020
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։