Հայ
Առաջնորդող
Գալուստ Պապեան. «Լուսանկարչութիւնը Սիրտը Բացելու Արուեստ Է»
Մայիս 19 , 2020 , 20:56
Գալուստ Պապեան. «Լուսանկարչութիւնը Սիրտը Բացելու Արուեստ Է»

Կողքի Լուսանկարչական քատրում մարդիկ որ աւելին են, քան կեանքը:

Երջանկայիշատակ լուսանկարիչ Գալուստ Պապեանը հայրենիքում ընդամէնը մէկ անգամ է անհատական ցուցահանդէս ունեցել՝ 2006 թուականի նոյեմբերին, Երեւանի «Ալպէր եւ Թովէ Պոյաճեան» պատկերասրահում։ Լուսանկարչական ցուցահանդէսն ընթանում էր «Դէմքեր եւ դէպքեր» խորագրի ներքոյ։ Լուսանկարիչը ներկայացրել էր Գանատայում եւ Հայաստանում արուած իր տարբեր տարիների աշխատանքները ։ 

Գալուստ Պապեանը Գանատահայ համայնքի սիրուած մտաւորականներից էր, հայրենիքի խնդիրներով ապրող, հայապահպանութեանն ու հայկական մշակոյթին անձնուիրաբար նուիրուած մի ջերմ ու վեհ անձնաւորութիւնն։ Բայց նա առաջին հերթին մեծ լուսանկարիչ էր, որի աշխատանքները բանաստեղծական շնչով լուսանկարներ են, կենտրոնում  մարդը՝ իր բազմաշերտ դիմագծերով ու հոգեվիճակով։

Գալուստ Պապեանը ծնուել է Լիբանանում՝ 1938 թուականին։ Կրթութիւնը ստացել է տեղի Լուսինեան ազգային վարժարանում։ 1961 թուականին տեղափոխուել է Ֆրանսիա, սկզբում՝ Մարսել, ապա՝ Փարիզ, որտեղ մտերիմ է եղել հայ գրողների շրջանակի հետ։ 1967 թուականին տեղափոխուել է Գանատա, մի կարճ շրջան ապրել Մոնրէալում, ապա հաստատուել է Թորոնթոյում։ 1970-75 թուականներին ապրել է Նիւ Եորքում եւ հենց այստեղ է բացայայտել ու  զարգացրել իր մէջ լուսանկարչութեան հանդէպ սէրը։ Նիւ Եորքում նա աշակերտել է Միացեալ Նահանգներում մեծ համբաւ ունեցող հայ լուսանկարիչ Յարութիւն Չոլաքեանին, որին ամբողջ կեանքում շարունակել է համարել իր ուսուցիչն ու իրեն յաւերժօրէն լուսանկարչութեան հետ կապողը։ Վերադառնալով Թորոնթօ՝ Գալուստ Պապեանն  իր լուսանկարչական սթիւտիոն է բացել։ 

1980 թուականին առաջին անգամ նա այցելել է Հայաստան՝ անմոռանալի ապրումների, թանկ յիշողութիւնների ու հանդիպումների այդ շրջանը յաւերժացնելով իր լուսանկարներում, որոնք հետագայում անուանեց «Հայաստանը ութսունականներին»։ Երեւանեան պատկերներ, մարդիկ, Կոնդի առօրեայ, գիւղական կեանք, հայրենի եզերքի խօսուն դրուագներ, երեխաներ, յայտնի մտաւորականներ, հասարակական գործիչներ. այս լուսանկարները մի կողմից շատ իրատեսօրէն պատմում են ութսունականների Հայաստանի մասին, միւս կողմից ասես բանաստեղծութիւններ լինեն հայրենիքը տեսնելու երազանքի եւ այդ բաղձալի հանդիպման մասին։  

Գալուստ Պապեանի լուսանկարչութիւնը կարելի է անուանել կինոպատմութիւն, որն ինքը՝ լուսանկարիչը, իր ալպոմում պայմանականօրէն բաժանել է երեք խմբի՝ «Սփիւռքի համաստեղութիւն», որը ներկայացնում է սփիւռքահայ մտաւորականների դիմանկարներ, «Հայաստանը ութսունականներին», որի ներքոյ ներկայացուած լուսանկարները ստեղծուել են Հայաստան այցելութեան ժամանակ, եւ երրորդը՝  Փարաջանովի հետ ճակատագրական հանդիպումից ծնուած լուսանկարների մի շարք, որը նոյնպէս ստեղծուեց Հայաստան այցելութեան ժամանակ, երբ Գալուստ Պապեանը որոշեց հանդիպել Փարաջանովին Թիֆլիսի իր բնակարանում։ Այս երեք բաժիններն ի մի են բերուած «Ներաշխարհ Ոսպնեակէն» հայերէն եւ անգլերէն գրքում, որը հրատարակուել է Գալուստ Պապեանի կենդանութեան օրօք, 2011 թուականին,  Համազգային կրթամշակութային կենտրոնի աջակցութեամբ։ Նա իր լուսանկարներով ստեղծել է Սփիւռքի հայ մտաւորականների եւ հասարակական գործիչների մի ամբողջական դիմանկար՝ Շառլ Ազնավուր, Ատոմ Էգոյեան, Արտօ Չաքմաքչեան, Գրիգոր Պըլտեան, Ալիսա Կիրակոսեան, Արսինէ Խանճեան, Յակոբ Կարապենց, Նիկոլ Պեզճեան, Լեւոն Խանգալդեան, Լեւոն Իշխանեան, Նուրհան Արման, Վահէ Պէրպէրեան, նրանք բոլորը, վստահաբար, շնորհիւ Գալուստ Պապեանի՝ ունեն իրենց ներաշխարհը բնորոշող լաւագոյն լուսանկարներ։ Ալպոմի միւս՝ հայաստանեան հատուածում, բացի հայրենի եզերքի պատկերներից, մեր մտաւորականներն են՝ Հրանդ Մաթեւոսեանը, Սօս Սարգսեանը, Սիլվա Կապուտիկեանը, Տիգրան Մանսուրեանը, Վարդգէս Պետրոսեանը, Համօ Սահեանը, Մուշեղ Գալշոյեանը, Զօրայր Խալափեանը, Յովհաննէս Չեքիճեանը, Հենրիկ Էդոյեանը, Հրաչեայ Ղափլանեանը, Յակոբ Յակոբեանը, Ռուտոլֆ Խաչատրեանը եւ ուրիշներ։ 

Այս բոլոր լուսանկարները կեանքի, ապրած ու անցած ժամանակի զգայուն քատրեր են, որ այնպէս բանաստեղծօրէն յաւերժացել են սեւ-սպիտակ ժապաւէնի վրայ՝ շնորհիւ իրենց հեղինակի՝ կեանքը եւ աշխարհը բանաստեղծօրէն ընկալող  Գալուստ Պապեանի։ Անուանի քանդակագործ Արտօ Չաքմաքչեանն այսպէս է բնորոշել նրան՝ «Գալուստ Պապեան արուեստագէտի համար լուսանկարչութիւնը սոսկ պահի արձանագրութիւն չէ։ Այն կեանքի բազմաթիւ արտայայտութիւնների մէջ ներթափանցելու միջոց է»։ 

Գալուստ Պապեանին ես հանդիպեցի 2017 թուականի գարնանը՝ Թորոնթոյի իր բնակարանում։ Կեանքի վերջին տարիներին նա վատառողջ էր, սակայն հաճոյքով համաձայնեց զրուցել։ Հանդիպման առաջին իսկ րոպէներից պարզ էր, որ ոչ միայն հանդիպել էի իր գործի բացառիկ նուիրեալի, լուսանկարչութեան մեծ սիրահարի, Հայաստանն իր սրտում ամբողջութեամբ կրող մի մտաւորականի, այլեւ մի մարդու, որն իր պատկառելի տարիքում փայլող աչքերով պատմում էր իր աշխատանքի նրբութիւնների մասին եւ զրուցակցին վարակում էր լուսանկարչութեան հանդէպ բանաստեղծական սիրով։ 

«Նախքան լուսանկարելն  առաջինը, որ պիտի անես, այդ մարդուն  ուսումնասիրելն է, պիտի փորձես հնարաւորինս ճանաչել նրա կերպարը։ Որովհետեւ նա իր սիրտը, իր հոգին բացելուց առաջ պիտի քեզ վստահի այնպէս, ինչպէս մի երիտասարդ աղջիկ, որը երբ բժշկի է գնում,  իր շապիկը կը հանի միայն այն դէպքում, երբ հարիւր տոկոսով վստահի բժշկին։ Լուսանկարչութիւնը սիրտը բացելու արւեստ է։ Մարդիկ լուսանկարչական ապարատի առաջ ակամայ «կոճկւում» են։ Կարեւոր է իմանալ՝ ինչպէ՞ս անել, որ նրանք իրենց ներաշխարհը «չկոճկեն», եւ լուսանկարիչը կարողանայ տեսնել այն իր ամբողջ գեղեցկութեամբ։ Բոլոր լուրջ լուսանկարիչները երազում են այդ մասին, բայց շատ քչերին է իրականում դա յաջողւում։ 

Ամեն մարդ զգայուն է, ամեն մարդու մէջ մի քնած բանաստեղծ կա, այդ բանաստեղծին արթնացնելը եւ նրան ամեն օր սնունդ տալն է կարեւոր։ Դա է որ տարբերում է արհեստավարժ լուսանկարչին սիրողական լուսանկարչից, արհեստավարժին՝ հանճարից»։ - ասում էր լուսանկարչութեան վարպետը։

Գալուստ Պապեանի ծնողները Ցեղասպանութիւնից փրկուած որբեր էին։ Անսահման երախտագիտութեամբ էր խօսում նրանց մասին. «Սովորաբար երեխաներն իրենց տարեդարձներին խաղալիք կամ այլ զուարճանքի իրեր են ստանում, ինձ ծնողներս գիրք էին նուիրում։ Ես Համաստեղի «Սպիտակ ձիաւորը» տասնհինգ տարեկանում կարդացի եւ պարզապէս ապրում էի դրանով։ Արուեստի հանդէպ յատուկ սեր կար մեր ընտանիքում, ինչպէս նաեւ Լիբանանի դպրոցի իմ հայ ուսուցիչների շնորհիւ ես կապուեցի հայ գրականութեանն ու մշակոյթին։», յուզմունքով յիշում էր նա՝ աւելացնելով, որ այդ տարիներին դժուար էր կեանքը Լիբանանում եւ ապրուստ հայթայթելը՝ գերխնդիր։ «Բայց բախտաւոր էինք, որ մեր ընտանիքներում եւ վարժարանում մեծանում էինք վեհ արժէքներով։ Իմ սերունդը մեծացել է Հայաստանի մասին լսելով, բայց Հայաստանը երազ էր, որ ապրում էր մեր երգերի մէջ։ Ոչ թէ միայն տեսնելու ցանկութիւն կար, այլեւ այն շօշափելու, շօշափելու հողը, այնտեղ ապրող ամեն ինչ։ Գուցէ ենթագիտակցօրէն ինքս ինձ ուզում էի համոզել եւ ի լուր աշխարհի ասել՝ ահա, դուք ուզեցիք սպանել մեզ, դուք ուզեցիք մէկ հայ թողնել թանգարանում, բայց ահա իմ երկիրը, ահա իմ ապրող ժողովուրդը»։ 

Գալուստ Պապեանի՝ Հայաստանում արուած լուսանկարներն իսկապէս ասես հայրենիքի «շօշափումներ» լինեն։ Նրա արուեստը բնորոշելիս կանադահայ գրող, հասարակական գործիչ, Գալուստ Պապեանի լուսանկարների գրքի խմբագիր Վրէժ Արմէնը նկատել է՝ «Այս հատորը մեր առջեւ կը բանայ սիրտը սփիւռքահայ մարդուն՝ պանդուխտ հայորդիին, որ կը նկրտի «անաղարտ պահել հայ մարդու արժանապատուութիւնը», եւ որուն համար «բոլոր ճամբաները Հայաստան կը տանին։» 

Գալուստ Պապեանը  Փարաջանովի արուեստի մեծ սիրահար էր։ Հայաստան այցելութեան ժամանակ, երբ Փարաջանովը թիֆլիսեան իր բնակարանում տնային կալանքի մէջ էր, նա սեփական նախաձեռնութեամբ մեկնում է Թիֆլիս՝ յոյսով, որ կը կարողանայ հանդիպել Վարպետին։ Տան հասցէն նրան տալիս է Տիգրան Մանսուրեանը։ Երկու արուեստագէտները ոչ միայն ջերմ հանդիպում են ունենում, այլեւ այդ օրը Գալուստ Պապեանը ստեղծում է լուսանկարների մի հրաշալի շարք, որը Փարաջանովի կեանքի արժէքաւոր վաւերագրութիւն է՝ արուած բացառիկ սիրով ու փրոֆեսիոնալիզմով։ Գալուստ Պապեանը Փարաջանովի հետ հանդիպումը համարում էր իր կեանքի ամենանշանակալի օրերից մէկը։ Նա ապրում էր այդ հանդիպմամբ եւ այդ օրուայ լուսանկարներով, որոնք Փարաջանովի կեանքի մէկ օրն էին՝ յաւերժացրած սեւ-սպիտակ ակնթարթների մէջ։ 

«Լուսանկարչական ապարատս հետս էի վերցրել՝ յոյսով, որ ինձ կը յաջողուի նրան լուսանկարել։ Դուռը թակեցի՝ բարձր բղաւելով՝ Սերգե՜յ, Սերգե՜յ։ Նա դուրս եկաւ պատշգամբ։ Մտայ ներս, ձեռքը սեղմեցի, ասացի՝ եկել եմ ձեզ շնորհակալութիւն յայտնելու, որ ձեր արուեստով ինձ այսպիսի հպարտութեան առիթ էք տուել որպէս հայ եւ որպէս արուեստագէտ։ Չգիտեմ, գուցէ իմ անյաւակնոտ կեցուածքը, մի քիչ երկիւղածութիւնս նրան տրամադրեցին դէպի ինձ, գուցէ ինքն էլ պահանջ ունէր մէկի հետ խօսելու։ Երբ նկատեց դռան մօտ դրուած պայուսակս, հարցրեց՝ ի՞նչ է դա։ Ասացի՝ ֆոթոխցիկ։  Զարմացաւ, ուրախացաւ։ Մօտեցրի, տուեցի իրեն, սկսեց ուշադիր նայել, շօշափել։ Գամերան, որն իր կեանքն էր, իր ձեռքից վերցրել էին այդ պահին, ու նա անսահման տխուր էր, կարօտած։ Համբուրեց գամերաս, երեւակայիր այդ պահը, թէ ինչ զգացողութիւններ ունեցայ. Փարաջանովը՝  իմ լուսանկարչական ապարատը ձեռքին, յետոյ՝ այն համբուրելիս… ի՜նչ էր դա ինձ համար։ Չգիտեմ ինչպէս չխենթացայ… Այդ մի քանի վայրկեանում մենք մտերմացանք։ Եւ յետոյ արդէն ոչ թէ ես էի լուսանկարում իրեն, այլ՝ ինքն էր լուսանկարւում։ Դրանք իմ կեանքի ամենայիշարժան պահերն էին, դրանք սովորական լուսանկարներ չեն ինձ համար… 

Հարցրի նրան՝ Վարպետ, ի՞նչ է քեզ համար հայը, ո՞րն է հայի բնորոշումը։ Դա կարեւոր հարց էր ինձ համար, այդ հարցը ես ամեն օր ինքս ինձ էի տալիս։ Փարաջանովն արագ ձեռքը գցեց մի թղթի, արագ շարժումներով իր դիմանկարն արեց՝ փշերի մէջ, յետոյ մկրատ, որը փշալարն է կտրում եւ նկարի տակ որպէս ստորագրութիւն գրեց՝ ԴԱՐԴ։ Ասաց՝ ինձ համար հայութիւնը Դարդ է։ Այդ նկարն իմ մօտ է, մեծացրել եմ եւ սենեակումս դրել։ Մնաց ինձ հետ իր «Դարդը», եւ դա  իմ կեանքի ամենամեծ փորձառութիւններից մէկը եղաւ։ 

Փարաջանովի հետ հանդիպումից ես հասկացայ, որ կան երկու տիպի մարդիկ՝ մենք սովորական մարդիկ ենք, իսկ իրենք, ամերիկացիները լաւ խօսք ունեն՝ larger than life , աւելի լայն, քան ինքը՝ կեանքն է։ Փարաջանովն էդպիսին էր՝ աւելին, քան կեանքը։»  

 

ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆԵԱՆ 

Թորոնթօ

art-collage.com


Լրահոս - 06 Յունիս 2020
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։