Հայ
Առաջնորդող
ՆՈրուզ . NOWRUZ
Մարտ 19 , 2020 , 12:02
ՆՈրուզ . NOWRUZ

Ով մշակում է հողը, նա սրբութիւն է ցանում:

Ծուլութիւնը, աղքատ տնտեսութիւնը, քիչ անասուններ, քիչ որդիներ

ունենալը մեղքեր են:

                                                                                                                                     Զրահադաշտ

        Նախկինում նաեւ գրել եմ ՆՈրուզ-ի տօնակատարութեան մասին, ցեղակից Պարսկաստան-Իրանի ազգային տօնն է այն: Անպատեհ երեւոյթ չէ այլ երկրների մասին գրելը, Պարսկաստան ու բազում այլ պետութիւններ նաեւ գրել են Արմին-հայերի մասին: Մարտի 21-ի մի օր, այցելել Գլենդէյլում գտնուող  Իրանի մի քաղաքացու  ատամնաբուժարան, շնորհաւորել նրանց ազգային ՆՈրուզ տօնը, շատ էին ուրախացել, խորին շնորհակալութիւն յայտնել: Պատմութեան ընթացքում պատահել է Պարսկաստանի հետ պատերազմել ենք, Վարդանի ու Յայոց պատերազմ, յաղթել ու պարտուել ենք, Պարսկաստանից անկախ երկիր եղել, երբեմն էլ մեր աշխարհում մարզպետական կառավարում եղել: Պարսկաստանի հզօր արքայ Դարեհ Վշտասպեան իր նշանաւոր Բեհիստունի արձանագրութիւնում, գրել էր, որ հինգ ճակատամարտեր մղել Արմինա երկրի դէմ, վերջինը Արմինա երկրի սահմաններից այն կողմը, այսինքն ազատ երկիր էինք եղել:   

Մարտի 21, Պարսկաստան-Իրանում տօնախմբում են ''ՆՈրուզ''-ը որպէս իրենց նոր տարուայ առաջին օր, ''Նոր Տարի'': ՆՈրուզը երկու բառերի համակցութիւնն է, ''NOW'' նշանակում է ''ՆՈՐ'', “RUZ” նշանակում է ''ՕՐ'', միասին թարգմանւում է “A New Day”, այսինքն  ''Մի ՆՈՐ Օր'': Պարսիկ-Իրանցիները, իրենց ''Արեւային'' տոմարով, այն անուանել էին  Ֆարվարդին՝ իրենց տոմարի առաջին ամսուայ անունը:

Հազար-Հազար Պարսիկ-իրանցիներ ամէն տարի գալիս են Հայոց երկրի ոստան, տարուայ առաջին օր՝ ՆՈՐ ՏԱՐԻ տօնախմբում: Իրենց իսլամ երկրում ալկոհոլային խմիչք օգտագործելը պատժելի արարք է: Հայաստանում կուշտ խմում են՝ արբենում, ուրախանում, այնպէս ինչպէս իրենց նախնիներն էին արել: Արմին-հայեր ցեղային ընդհանրութիւն ունեն ծագումով հնդեւրոպական արեացի պարսիկների հետ: 1935 թուականին, ցեղային պատկանելիութեան ''Պարսկաստան'' անունի փոխարէն որպէս նախնի արեական ժողովուրդ իրենց երկիրը ''Իրան'' են անուանել: Պարսկաստանի արեւային տոմարի առաջին ամիսը՝ ֆարվարդին, Մարտի 21-ը, ''ՆՈրուզ'', պարսկական Նոր Տարի: ''ՆՈրուզ''-ը նաեւ տօնախմբել էին պարսկաստանի կայսրութեան արիական ժողովուրդներ եւ յարակից քաղաքակրթութիւնների երկրների ժողովուրդներ:

 Պարսկաստանի արեւային տոմարում ''ՆՈրուզ''ը նշւում է գարնան առաջին օրը՝ որպէս տարուայ սկիզբ: Այն տօնախմբուել է դէպի հիւսիս աստղային կողմի գիշերահաւասարի օրը, երբ արեւը թողնում է ''Կենդանակամար''-ի ''Ձուկ'' նշանը եւ անցնում ''Խոյ'' նշան՝ նշանաւորելով ''Գարնանային Գիշերահաւասարը''  որը սովորաբար պատահում է Մարտի 21-ի նախորդ-յետագայ օրերից մէկում, նայած թէ այն որտեղից էր նշմարւում: Հազար-հազար իսլամ ու Զրահադաշտ հաւատքի մարդիկ մասնակցում Մարտի գիշերահաւասարի պահը դիտելուն:  Իսլամ հաւատքի իրանցիներ ասում են, որ այն իսլամական հաւատքի հետ նոյնութիւն չունի, սակայն այն իրենց նախնիների ազգային տօնն էր եղել: Արմին-հայեր իրենց նախնիների բնութեան պաշտամունքի հրաշափառ հաւատքի տօները հեթանոսների տօն անուանում: Սակայն, Արմին-հայերի սրտերում տրոփում է հայոց հին աստուածների լոյսոտ խորհուրդի քաջ արմիների ոգին, իրենց աստուածների ծնունդները տօնախմբում Գառնի աւանի Միհրի տաճարում, ինչքա˜ն շատ հայեր մասնակցում այդ տօնախմբութիւններին, եւ ինչքա˜ն ուրախութիւն, հինաւուրց հեթանոսական երգեր ու նախնիների շուրջ պարեր:

ՆՈրուզ -ը  Զրահադաշտական տօն, աւանդում են, որ Զրահադաշտն է այն հիմնադրել,  յատուկ  նշանակութիւն ունեցել Զրահադաշտական նախնիների ու նաեւ ժամանակակից իրանցիների համար: Այն որպէս Նոր Տարի տօնախմբում են նաեւ  հարաւային Ասիայի ենթաերկրամասերում:  Աւանդում են նաեւ, որ Զրահադաշտի հայրը Մարացի եղել, իսկ մայրը Արմին, ծննդավայրն էլ Պարսկաստան-Իրան-ի սահմանակից Արմինա երկրի Սիւնիք աշխարհում:

Սովորաբար այն լինելով Զրահադաշտական հաւատքի տօնախմբութիւն, եղել նրանց բոլոր տօների սրբազնագոյնը: ''ՆՈրուզ''-ը թէեւ ենթադրւում է ստեղծուած եղած լինել նոյն ինքն Զրադաշտ-ի կողմից, սակայն որոշակի չէ նրա առաջացման թուականը: Աքքեմենեան տիրապետութեան ժամանակներից սկսած տարին սկսել էր ''Գարնանային Գիշերահաւասար''-ով: ''ՆՈրուզ''-ը սրբազան օր է նաեւ ''Սուֆի''-ների, ''Իսմաիլի''ների, ''Ալեւի''ների, ''Բաբի''-ների եւ ''Բահայի'' հաւատքի հետեւորդների համար:

 ''ՆՈրուզ'' եզրը յիշատակուել էր նաեւ պարսկաստանի գրաւոր աղբիւրներում: Ք.ա. 548-330 թուականների Աքքեմենեանների դարաշրջանին այն նշանակալի օր եղել: Այդ օրը պարսկական կայսրութեան ենթակայ տարբեր ազգերի թագաւորները սովոր էին Շահանշահ կոչուած կայսրին նուէրներ բերել: Աքքեմենեանների կայսրութիւնում ''ՆՈրուզ''-ի նշանակութիւնը այնքան կարեւոր եղել, որ պարսկական թագաւոր Կամբիսես Երկրորդը, Բաբելոնի թագաւոր նշանակուելը օրինականացուել էր ''ՆՈրուզ''-ի տօնախմբութեանը մասնակցելուց յետոյ միայն: Յարմար առիթ եմ համարում Զրահադաշտականութեան գիտելիքների մասին մի փոքր պատմել, այսպէս՝

          ''ՆՈրուզ''-ի տօնակատարութեան մասին տեղեկութիւններ յիշատակուել են նաեւ Պարսիկների հին հաւատքի սրբազան մատեան՝ ''Աւեստա'' գրքում, ''Սասանեան Հարստութեան'' (224-651) հիմնադիր թագաւոր ''Արտաշիր Առաջին''-ի գահակալութեան ժամանակ: Արտաշիրն էր, Հայաստանում թագաւորող Պարթեւ-Արշակունիների նախնիների պարթեւական թագաւորական հարստութեան պարտութեան մատնողը: Նա, գլխաւոր քուրմից պահանջել էր Աւեստայում յիշատակել նաեւ ենթակայ ու դրացի երկրների հաւատքի մասին տեղեկութիւններ: Աւեստա, հին պարսկերէն լեզուով ու գրերով գրուած գիրքը Հայերէնի թարգմանել էր Իրանահայ պատմաբան Յովիկ Ներսէսեանը, գաղտնագրել ու հրապարակել նաեւ Արմինների հին հաւատքի մասին տեղեկութիւններ: Հայաստանի Արշակունի թագաւորներ 200 տարիներ պատերազմել՝ Պարսկաստանում Պարթեւական նախնիների թագաւորական իշխանութիւնը վերականգնելու համար: Արմինա երկրին պատճառել էին նիւթական ու մարդկային մեծ կորուստներ: Արգելափակուած Արշակ Բ. թագաւոր, սասանեանների  պալատում գորգի տակ եղած հողի վրայով  քայլելով սպառնագին կանչել գահին նստած Շապուհ թագաւորին՝ ''Իջիր այդ գահից, այն պատկանում է պարթեւ նախնիներիս'': Սասանեան պետութեան ատեն ''ՆՈրուզ''-ը նաեւ տօնախմբել էին  որպէս տարուայ ամենակարեւոր օրը՝ տարուայ առաջին օրը: Սասանեան թագաւորութեան ատեն իմաստաւորուել էր ''ՆՈրուզ''-ի հանդիպումները ժողովուրդի հետ, նուէրների ընդունումը, բանտարկեալների ներում շնորհելը, որոնք շարունակւում էին նոյնիսկ մինչեւ նոր ժամանակներ: Ներկայիս ՆՈրուզը տօնախմբում են Իրանը, Աղուանստանը, Ազրբէյջանը, Ալբանեան, Իրաքի քուրտերը, Ղազախստանը, Տաճիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղիզստանը, Սերբական աւանդական հողերի վրայ  հիմնաւորուած, իսլամ հաւատքը դաւանած,  նոր օրերի Կոսովոն:

          Առիթ է, նաեւ համառօտ պատմել Զրահադաշտական կրօնքի մասին, որպէս Արմինա երկրին առնչուող պատմական եղելութիւն: Պարսկական նոր տարին սկսել էր տօնախմբուել արեւի լոյսի գարնանային գիշերահաւասարին, այն նոր կեանքի, վերածնունդի, նոր սկզբի ու վերանորոգման խորհրդանշական իմաստ ունեցել: Նրա տօնախմբութիւնը ունէր զրահադաշտական արմատներ, որը Պարսկական-Իրանական ժողովուրդի կողմից կատարւում է առնուազն երեք հազար տարիներ:

          Հաւանական է,  որ Զրահադաշտը ապրած լինէր Քրիստոսից մօտաւորապէս 1400 տարիներ առաջ: Նա կրօնական վերանորոգիչ էր, նրա ստեղծած Զրահադաշտական կրօնը բարոյական բարձր հասկացողութիւններով մարդկութեան ամենախոշոր նուաճումներից մէկն էր: Բացի հրեաներից ուրիշ ազգեր չէին կարողացել նման կրօնական սիստեմ ստեղծել, պիտի ասէր պատմաբան ԼԷՕ-ն: Զրահատաշտը ստեղծել բազմաթիւ գրքեր, որտեղ եղել էին նաեւ մարդկային կեցութեան բազմաթիւ գիտելիքներ, օրէնքներ: Նա էր ստեղծել բնութեան մէջ բարու ու չարի սկզբունքների տիրապետութիւնը: ''Բարի'' աստուածը կոչել Ահուրամազտա, որի անունից նրա ստեղծած կրօնը կոչուել նաեւ իր անունով՝ Զրադաշտականութիւն: Զրահադաշտը մարդու հոգին անմահ յայտարարել, մեռելների յարութեան ու վերջին դատաստան քարոզել: Հրեաները Պարսկաստանից վերցրել էին Զրահադաշտի ուսմունքը եւ այն տարածել Պաղեստինում: Ժողովուրդի զաւակ Զրահադաշտը սրբացրել էր երկրագործի աշխատանքը, ինչպէս որ սկզբում յիշատակել եմ նրա ուսմունքի մի ասոյթը: Նա մարդուն մղում էր դէպի առաջադիմութիւն, դէպի անդադար աշխատութիւն: ''Զրահադաշտականութիւնը համաշխարհային կրօն չէր դարձել, քանի որ Ահուրամազտա աստուծոյն չէր կարողացել հաղորդել որոշ դէմք, հարկաւոր չափով վեհութիւն եւ կարողականութիւն'' եզրակացրել էր պատմաբան Լէօ: Հայաստան աշխարհում հիմա աղքատութիւն կայ, ծուլութիւն կայ, քիչ որդիների ծնունդ, այն մեղք չեն համարում, վերջին դատաստանում կը պատժուէն: Է˜հ քայլէք իր պատմութեան բաւիղներում, ինչքա˜ն արարում, Յոյն զօրավար Քսէնոֆոն տասը հազար զինուորներով  նահանջել Արմինա երկրով, պիտի գրէր, որ երկրում անմշակ հող չէր մնացել, իր զինուորները կուշտ ուտելուց մահացել էին:

          Զրահադաշտի պաշտամունքի կարեւոր մի աւանդութիւն էր մեղքի երախակալը՝ առարկաներ սեղանի վրայ, որոնք խորհրդանշում էին հոգեւոր եօթը առաքինութիւններ: Ըստ սովորութեան, եօթը  երախակալները  բաղկացած էին հետեւեալ առարկաներից: Խնձորներից՝ գեղեցկութեան համար, Լօթոսի ծառի չոր պտուղ՝ սիրոյ համար, քացախ՝ համբերութեան համար, ''Սումախ''-ի հատապտուղներ արեւածագի համար, սխտոր՝ առողջութեան համար, ցորենի քաղցր ծիլեր՝ առատութեան համար եւ մի աման ծլած գարիի հատիկներ՝ վերածնունդի համար: Լրացուցիչ առարկաներ, որոնք կարող էին ներառուել, դրամներ՝ բարեկեցութեան ու հարստութեան համար, նկարազարդելու հաւկիթներ՝ արգասաւորութեան համար, ոսկեձնիկ՝ կեանքի համար, կակաչ՝ գարնան ծնունդ: Նոր տարուայ գոյները՝ կարմիր սպիտակ, կանաչն էին, որոնք Պարսկաստանի դրօշակի գոյներ եղել:  Զրահադաշտի նկարագրած ''Հաճճի Ֆիրուզ''-ը՝ երգելու, պարելու սովորութիւնն էր, Տամբուրին նուագելով աւետում էին պարսկական ''Նոր Տարի'': Նրա դէմքը սեւ էր ներկուած, հագնում էր կարմիր զգեստներ: Տուներ նրա այցելութիւնը  ենթադրում էր ուրախութիւն բերել, օրհնութիւն եւ առատութիւն գալիք տարում: ''Հաճճի Ֆիրուզ''-ին օգնական էր ''ԱՄՕՕ  ՆՕՐՈՒԶ''-ը, որը ինչպէս Սանտա Կլաուզ-Ձմեռ Պապը, երեխաներին նուէրներ բերում:

 2010 թուականին, Միացեալ Ազգերի Ընդհանուր Ժողովը Ճանաչել է ''ՆՈրուզը որպէս Միջազգային Օր'' պարսկական ծագման գարնանային տօնախմբութեան օր:

Ն.Ք. 2492 թուական, Արմին-հայերի Աստուածամարդ Հայկ Նահապետը, երկրի ու նրա աղխի ազատութեան համար Բաբելոնի Բել անունով բռնակալի դէմ 2492 թուականի Օգոստոս 11 -ին մղած  յաղթական կռիւը Արմինա երկրի ''Նաւասարդ-Նոր Տարի''-ն եղաւ:  Ամանոր ու Վանատուր աստուածաների   տօնախմբութիւնների օր:  

 

 

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

 


 

Լրահոս - 04 Ապրիլ 2020
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։